Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Վերջում հայրենիքի դավաճան են հանելու

Վերջում հայրենիքի դավաճան են հանելու
04.12.2024 | 14:32

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «բացահայտեց»՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաններով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, տարբեր դրվագներով տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել։

Ըստ Կոնջորյանի՝ դրանք դարձել են հիիմքերից մեկը, որպեսզի Աղազարյանը հեռացվի խմբակցությունից։ Սակայն Կոնջորյանը Աղազարյանի կողմից տեղեկատավության արտահոսքի օրինակներ չի նշել, թեև, իր խոսքերով՝ դրանց մի մասը մամուլում կա։ Եթե Հ․ Աղազարյանը ընդուներ մանդատը վայր դնելու Նիկոլ Փաշինյանի խնդրանք-պարտադրանքը, Աղազարյանին նման մեղադրանք կներկայացնեի՞ն, բնականաբար, ոչ։ Հիմա այնքան մեղադրանքներ են ներկայացնելու, վերջում էլ նրան հայրենիքի դավաճան, ժողովրդի թշնամի կհայտարարեն։

Սա էլ քեզ՝ ժողովրդավարության բաստիոն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5663

Մեկնաբանություններ